Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Ինչպե՞ս կարող ենք աջակցել Ձեզ

Աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքներին և համագործակցում կազմակերպությունների հետ։ Կապ հաստատեք մեզ հետ։ Միասին կքննարկենք Ձեր հարցը և կպարզենք, թե ինչ աջակցություն կարող ենք տրամադրել։

Մեր ծառայությունները

Մեր աջակցության ուղղությունները

Հաշմանդամության գնահատում և սոցիալական աջակցություն

Անվճար

Օգնում ենք հասկանալու հաշմանդամության գնահատման կարգը, սոցիալական նպաստներից օգտվելու և աջակցող տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունները։

Մատչելիության գնահատում

Անվճար

Գնահատում ենք բնակելի, աշխատանքային և հանրային տարածքների մատչելիությունը և առաջարկում դրանք ավելի մատչելի դարձնելու լուծումներ։ Անհատների համար առաջին գնահատումն անվճար է։

Հոգեկան առողջության աջակցություն

Ուղղորդում

Առաջարկում ենք մասնակցել փոխաջակցության խմբերի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում ուղղորդում հոգեկան առողջության մասնագետների մոտ։

Համակարգային խնդիրների բարձրաձայնում

Անվճար

Կարող եք մեզ տեղեկացնել բազմաթիվ մարդկանց առնչվող խոչընդոտների և իրավունքների խախտումների մասին։ Միասին կքննարկենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Ռեսուրսներ և ուղեցույցներ

Անվճար

Տրամադրում ենք պարզ լեզվով գրված ուղեցույցներ, մատչելի ձևաթղթեր և գործնական նյութեր, որոնք կօգնեն Ձեզ ճանաչելու և պաշտպանելու Ձեր իրավունքները։

Իրավաբանական օգնություն

Իրավաբանական աջակցություն և դեպքի վարում

Իրավաբանական աջակցություն ենք տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ենթարկվել են հաշմանդամության հիմքով խտրականության։ Ուսումնասիրում ենք յուրաքանչյուր դեպքը և աջակցում խնդրի լուծման ընթացքում։ Մեր աշխատանքը ներառում է հետևյալ ուղղությունները։

  • Իրավական իրազեկում՝ բացատրում ենք Ձեր իրավունքներն ու դրանցից օգտվելու կարգը, օրինակ՝ հաշմանդամության գնահատման կամ խտրականությունից պաշտպանվելու հարցերում։
  • Իրավական խորհրդատվություն՝ քննարկում ենք Ձեր իրավական խնդիրը և ներկայացնում դրա լուծման հնարավոր ուղիները։
  • Իրավական օգնություն՝ օգնում ենք անհրաժեշտ իրավական քայլերը ձեռնարկելու և վարչական ու դատական գործընթացներին մասնակցելու հարցերում։
  • Իրավական ներկայացուցչություն՝ փաստաբանը ներկայացնում է Ձեր շահերը վարչական մարմիններում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով դատարաններում։

Կազմակերպությունների համար

Փորձագիտական ծառայություններ

Օգնում ենք պետական և մասնավոր կազմակերպություններին իրենց աշխատանքն ու ծառայություններն ավելի մատչելի դարձնելու և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունն ապահովելու հարցերում։

Փորձագիտական զեկույցներ

Պատրաստում ենք զեկույցներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ՝ ուսումնասիրելով մատչելիությունը, խտրականությունը, հաստատություններում ապրելուն առնչվող խնդիրները և քաղաքական կյանքին մասնակցությունը։

Դասախոսություններ և սեմինարներ

Կազմակերպում և անցկացնում ենք դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։

Չգիտե՞ք՝ որտեղից սկսել

Գրեք կամ զանգեք մեզ։ Միասին կքննարկենք Ձեր հարցը և աջակցության հնարավոր տարբերակները։