Միասին որոշենք և պաշտպանենք իրավունքները
Դարձեք կազմակերպության անդամ՝ մասնակցելու որոշումներին և նպաստելու մեր ընդհանուր նպատակների իրականացմանը։
Ինչո՞ւ դառնալ անդամ
Ջատագովություն և խորհրդատվություն
Անդամները կարող են մասնակցել մեր ջատագովության աշխատանքներին և մշտապես օգտվել թիմի խորհրդատվությունից։
Մասնակցություն որոշումներին
Անդամները հնարավորություն ունեն մասնակցելու կազմակերպության որոշումների կայացմանը, ներկայացնելու իրենց առաջարկներն ու ազդելու մեր աշխատանքի ուղղությունների վրա։
Առաջնահերթ տեղեկություններ
Անդամներն առաջնահերթ տեղեկանում են տարբեր ծրագրերի մասնակցելու հնարավորությունների մասին։ Նրանց տրամադրում ենք նաև տեղեկություններ այն հնարավորությունների մասին, որոնք այլ հարթակներում չենք հրապարակում։
Ո՞վ կարող է դառնալ անդամ
Կազմակերպության անդամ կարող եք դառնալ, եթե լրացել է Ձեր 18 տարին և ունեք ցանկություն նպաստելու ընդհանուր նպատակների իրագործմանը։ Անդամակցությունն անվճար է։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամությունը։ Անձնական փորձը կարևոր հիմք է մեր աշխատանքի և որոշումների համար։ Խրախուսում ենք նաև այլ կազմակերպությունների չանդամակցող անձանց մասնակցությունը։
Անդամակցությունը աշխատանքի պայմանագիր չէ և աշխատավարձ չի նախատեսում։ Անդամից չի պահանջվում աշխատել որոշակի թվով ժամեր։ Յուրաքանչյուրը ներգրավվում է իր հնարավորությունների չափով։ Միաժամանակ անդամ լինելը նշանակում է նաև պարտականություններ ստանձնել՝ հետևել կանոնադրությանը և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները։
Իրավունքներ
- Մասնակցել ընդհանուր ժողովին և քվեարկել։
- Ընտրել և ընտրվել կազմակերպության մարմիններում։
- Առաջարկել նոր թեմաներ և նախաձեռնություններ։
- Տեղեկություն ստանալ կազմակերպության աշխատանքի և ֆինանսական միջոցների մասին։
- Մասնակցել ծրագրերին, ուսուցումներին և միջոցառումներին։
- Ազատորեն դուրս գալ անդամությունից՝ գրավոր դիմումի հիման վրա։
Պարտականություններ
- Հարգել կազմակերպության կանոնադրությունը և ընդհանուր ժողովի որոշումները։
- Գործել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան։
- Պահպանել գաղտնի տեղեկությունները, հատկապես՝ անձնական տվյալները։
- Մասնակցել ժողովներին կամ նախապես հայտնել բացակայության մասին։
Դիմումի ընթացքը
Ծանոթացեք կանոնադրությանը
Կարդացեք կազմակերպության կանոնադրությունը՝ մեր նպատակներին և անդամակցության պայմաններին ծանոթանալու համար։
Լրացրեք դիմումը
Լրացրեք ստորև ներկայացված ձևը։ Եթե այն Ձեզ հարմար չէ, գրեք կամ զանգեք մեզ․ կօգնենք դիմել այլ եղանակով։
Ծանոթանանք
Կապ կհաստատենք Ձեզ հետ՝ ծանոթանալու և անհրաժեշտ մանրամասները ճշտելու համար։
Դիմումի քննարկում
Կազմակերպության նախագահը քննարկում է Ձեր դիմումը և որոշում կայացնում՝ կանոնադրության համաձայն։
Պատասխանի ստացում
Որոշման մասին տեղեկացնում ենք գրավոր։ Դրական պատասխանի դեպքում Ձեզ ընդգրկում ենք անդամների ցուցակում։
Դիմել
Նախքան դիմելը
Կանոնադրություն՝ կարդալ կանոնադրությունը։
Ձեր հաղորդագրությունն ուղարկվել է
Խելամիտ հարմարեցման անհրաժեշտությունը չի ազդում անդամակցության վերաբերյալ որոշման վրա։ Եթե դիմելու համար Ձեզ անհրաժեշտ է հարմարեցում, գրեք info@dra.am հասցեով կամ զանգեք +374 77 400 350։
Հարց ունե՞ք անդամակցության մասին
Եթե որևէ բան հստակ չէ կամ ուզում եք հասկանալ՝ անդամակցությունը Ձեզ համար է թե ոչ, գրեք կամ զանգեք։ Նշեք, թե որ կապի միջոցով է Ձեզ հարմար ստանալ պատասխանը։