Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Միասին՝ հանուն հավասար իրավունքների

Հայաստանյան և միջազգային գործընկերների հետ աշխատում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման և հավասար մասնակցության ապահովման համար։ Մեր համագործակցության հիմքում ընդհանուր արժեքները, փորձի փոխանակումն ու փոխադարձ վստահությունն են։

Մեր անդամակցությունները

Մասնակցում ենք որոշումների կայացմանն ու համատեղ աշխատանքին

Անդամակցում ենք միջազգային և ազգային կառույցների, մասնակցում մշտադիտարկման ու հանրային քաղաքականության շուրջ աշխատանքներին։

  • Հաշմանդամության եվրոպական ֆորում

    Ֆորումի ասոցացված անդամ ենք։ Ըստ ֆորումի հրապարակված անդամների ցանկի՝ Հայաստանից անդամակցող միակ կազմակերպությունն ենք։

    Մեր անդամակցության էջը՝ բացվում է նոր ներդիրում
  • Հոգեկան առողջության ազգային կոալիցիա

    Մասնակցում ենք Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի կառույցների համատեղ աշխատանքին՝ կարևորելով մարդու իրավունքներն ու ծառայությունների մատչելիությունը։

  • Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբ

    Մասնակցում ենք հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մարդու իրավունքների պահպանման հասարակական մշտադիտարկմանը։

    Խմբի ամբողջական անվանումը

    Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խումբ

  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողով

    Հանձնաժողովում ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ու քաղաքային միջավայրի մատչելիությանը վերաբերող հարցերն ու առաջարկները։

Դոնորներ

Մեր աշխատանքին աջակցող կառույցները

Դոնորների աջակցությամբ իրականացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր։ Մեր աշխատանքում կարևորում ենք թափանցիկությունը և հաշվետվողականությունը թե՛ այն մարդկանց առջև, որոնց իրավունքների համար աշխատում ենք, թե՛ մեր գործընկերների առջև։

Եվրոպական միություն
Մերձավոր Արևելքի հիմնադրամ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն
Եվրասիա համագործակցության հիմնադրամ
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն
Ադոբի
Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն
Արհեստական բանականության և հասարակության եվրոպական հիմնադրամ
Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում
Հաշմանդամության եվրոպական ֆորում
Ազգային ժողովրդավարության ինստիտուտ
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ
Հաշմանդամության համաշխարհային հիմնադրամ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարություն

Միջազգային գործընկերներ

Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

Պետական և տեղական գործընկերներ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատում ենք օրենսդրության և ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացմանը։ Կարևորում ենք առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաև թվային միջավայրից հավասարապես օգտվելու հնարավորությունը։

Համագործակցենք հանուն հավասար իրավունքների

Եթե կիսում եք մեր արժեքներն ու ցանկանում եք համագործակցել, կապվեք մեզ հետ։

Կապվել մեզ հետ