Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն Հայաստանում
Մեր իրավունքները
Հայաստանի օրակարգում
Աշխատում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հասարակության մեջ հավասար մասնակցության համար։
Հեռախոսահամար (աշխ. ժամերին)՝ +374 77 400 350

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։
Ի՞նչ ենք մենք անում
Խթանում
Առաջ ենք մղում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ փոխելով վերաբերմունքը, քաղաքականություններն ու գործելակերպը և խթանելով հավասար մասնակցությունը։
Պաշտպանություն
Պաշտպանում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ արձագանքելով խտրականությանը, խախտումներին և համակարգային անարդարություններին։
Մշտադիտարկում
Հետևում ենք իրավունքների և ստանձնած պարտավորությունների իրականացմանը՝ բացահայտելով խնդիրները և նպաստելով հաշվետվողականությանն ու փոփոխություններին։
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
— Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 3 (1)
Վերջին նորություններ
-

Լիլիթ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի պարտավորությունները Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում
Երևանի համաեվրոպական համաժողովում Լիլիթ Գևորգյանը ներկայացրել է Կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունները և դրանց իրականացումը հոգեկան առողջության ոլորտում։
-

Մուշեղ Հովսեփյանը վարել է առողջապահության ոլորտում խտրականության վերաբերյալ սեսիա
Եվրոպայի խորհրդի միջոցառմանը Մուշեղ Հովսեփյանը քննարկել է համակարգային խտրականությունն ու հակախտրականության նոր օրենքի նախագծի նշանակությունը մասնագետների աշխատանքի համար։
-

Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային իրավունքների վերաբերյալ առաջարկներ ենք ներկայացրել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
ՄԱԿ-ի՝ մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին ներկայացրել ենք, թե գործունակության սահմանափակումներն ու հաստատություններում տեղավորումն ինչպես են ազդում մշակութային կյանքին մասնակցելու…
Դարձեք կամավոր
Միացեք մեր աշխատանքին՝ ձեր ժամանակը, գիտելիքներն ու փորձը տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։