Մեր ընթացիկ և ավարտված ծրագրերը՝ մեկ վայրում։ Որոնեք ծրագրի անվանումով, թեմայով կամ գործընկերոջ անունով, կամ ընտրեք ձեզ հետաքրքրող կարգավիճակը, տարին ու ուղղությունը։
Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ընդդեմ կոռուպցիայի և խտրականության
Իրավունքներ և օրենսդրություն
Աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու հանրային ծառայությունների բարեվարքության խթանման գործում։
Գործընկերներ և աջակցություն
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն՝ Դեքսիսի «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի միջոցով
Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ հոգեկան առողջության համապարփակ համակարգի զարգացում Հայաստանում
Հոգեկան առողջություն
Ուղղված է մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների մշակմանը, համայնքահենք ծառայությունների փորձարկմանը և հանրային իրազեկմանը։
Գործընկերներ և աջակցություն
Եվրոպական միություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով
Փոխհատվող ինքնություններ և դիմակայունություն․ հաշմանդամություն, գենդեր, խաղաղություն և անվտանգություն
Մասնակցություն և առաջնորդություն
Մշակվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մատչելի ուղեցույցներ, ՄԱԿ-ի բանաձևերի պարզեցված տարբերակներ և փոդքասթներ։ Կազմակերպվել են դասընթացներ՝ խաղաղաշինությանն ու գենդերային հավասարությանը մասնակցության մասին։
Գործընկերներ և աջակցություն
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, Միացյալ Թագավորության արտաքին գործերի և զարգացման նախարարության անվտանգության համապարփակ հիմնադրամ
Armenian4All․ բնական հնչողությամբ հայերեն խոսքի սինթեզ՝ կույր անձանց համար
Մատչելիություն և տեխնոլոգիաներ
Մշակվել և փորձարկվել է հայերեն խոսքի սինթեզի համակարգ՝ կույր և տեսողության խանգարումներ ունեցող անձանց մասնակցությամբ։
Գործընկերներ և աջակցություն
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն՝ Դեմոկրասի ինթերնեշնլի միջոցով
ՄԱԿ-ի կոնվենցիայի ըմբռնման և իրականացման խթանում Հայաստանում
Իրավունքներ և օրենսդրություն
Կոնվենցիայի ընդհանուր մեկնաբանությունները ներկայացվել են մատչելի ձևաչափերով և ժեստերի լեզվով։ Կազմակերպվել են քաղաքականությունների շուրջ քննարկումներ։
Գործընկերներ և աջակցություն
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի «Հավասար իրավունքները գործողության մեջ» հիմնադրամ
Անկախություն և արժանապատվություն առօրյա կյանքում՝ աջակցող սարքերի միջոցով
Ծառայություններ և անկախ կյանք
Հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց տրամադրվել են աջակցող սարքեր և տեղեկություններ դրանց կիրառման մասին՝ առօրյա կյանքում անկախությունը մեծացնելու համար։
Գործընկերներ և աջակցություն
Եվրոպական միություն՝ Բելգիայի NEF հիմնադրամի և STRIVE ծրագրի միջոցով
Իրազեկումից գործողություն․ արհեստական բանականություն և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ Հայաստանում
Մատչելիություն և տեխնոլոգիաներ
Իրականացվել են դասընթացներ և հետազոտություն՝ արհեստական բանականության ազդեցության մասին։ Մշակվել են առաջարկություններ՝ տեխնոլոգիաների մատչելիությունն ապահովելու համար։
Գործընկերներ և աջակցություն
Հաշմանդամության եվրոպական ֆորում, Արհեստական բանականության և հասարակության հիմնադրամ
Իրավաբանական և սոցիալական աջակցություն հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց
Ծառայություններ և անկախ կյանք
Վեց մարզում տրամադրվել են իրավաբանական խորհրդատվություն և դեպքի վարում՝ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց ու նրանց ընտանիքների համար։
Գործընկերներ և աջակցություն
Եվրոպական միություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով
Կանաչ տարածքներ, բաց սրտեր․ համընդհանուր դիզայնով զբոսայգիներ՝ համայնքի մասնակցության համար
Մատչելիություն և տեխնոլոգիաներ
Խթանել է համայնքային կյանքին մասնակցությունը՝ մատչելի զբոսայգիների նախագծման և ազգային ուղեցույցի մշակման միջոցով։
Գործընկերներ և աջակցություն
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի և Ուրբան հիմնադրամի միջոցով
Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարողությունների զարգացում
Մասնակցություն և առաջնորդություն
Զարգացրել է երիտասարդների առաջնորդության, ջատագովության և հաղորդակցության հմտությունները՝ կազմակերպության և համայնքի կյանքին մասնակցությունն ընդլայնելու համար։
Գործընկերներ և աջակցություն
Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն
Համատեղ նախաձեռնություն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ջատագովության զարգացման համար
Մասնակցություն և առաջնորդություն
Զարգացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և այլ հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ քաղաքականությունների մշակմանն ու ջատագովությանը մասնակցելու համար։ Մշակվել է եռամյա գործողությունների ծրագիր։
Գործընկերներ և աջակցություն
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի գործընկերության բազմագործընկերային հավատարմագրային հիմնադրամ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում համալիր աջակցության միջոցով
Իրավունքներ և օրենսդրություն
Բժշկասոցիալական գնահատման ընթացքում աջակցություն է տրամադրվել 300 անձի։ Վերապատրաստվել են սոցիալական աշխատողներ և բարելավվել հաղորդակցության չափանիշները։
Գործընկերներ և աջակցություն
Եվրոպական միություն՝ Բելգիայի NEF հիմնադրամի և STRIVE ծրագրի միջոցով
Ավելի ուժեղ ծառայություններ՝ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար
Ծառայություններ և անկախ կյանք
Աջակցել է հաշմանդամության գնահատման և անհատական ծառայությունների պլանավորման բարեփոխմանը՝ Կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան։ Մշակվել են իրավական ակտերի նախագծեր և աջակցող տեխնոլոգիաների ազգային ցանկը։
Գործընկերներ և աջակցություն
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Օրենքների արդյունավետ կիրառում՝ ենթաօրենսդրական ակտերի մշակման միջոցով
Իրավունքներ և օրենսդրություն
Աջակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ մատչելիության, խելամիտ հարմարեցումների և անձնական օգնության վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերի մշակման գործում։
Գործընկերներ և աջակցություն
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Լիարժեք և արդյունավետ մասնակցություն քաղաքականությունների մշակմանն ու մշտադիտարկմանը
Մասնակցություն և առաջնորդություն
Աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ազգային համալիր ծրագրի մասնակցային մշակմանը և կազմակերպության մշտադիտարկման ու ջատագովության կարողությունների զարգացմանը։
Գործընկերներ և աջակցություն
Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն
Այս պայմաններով ծրագիր չի գտնվել։ Փոխեք որոնման բառը կամ մաքրեք ֆիլտրերը։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների կամ փաստաթղթերի համար կարող եք ուղարկել տեղեկություն ստանալու հարցում։