Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիմեք մեզ աջակցություն ստանալու համար

Լրացրեք դիմումի ձևը կամ կապվեք մեզ հետ։ Կպատասխանենք երկու աշխատանքային օրվա ընթացքում։

Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30–18:30։

Ինչպե՞ս ենք քննարկում Ձեր դիմումը

  1. Ներկայացնում եք Ձեր հարցը

    Լրացրեք ձևը, զանգեք կամ գրեք մեզ։ Նկարագրեք իրավիճակը Ձեր բառերով։ Իրավաբանական ձևակերպումներ պետք չեն։

  2. Կապվում ենք Ձեզ հետ

    Մեր իրավաբաններից մեկը կապվում է Ձեզ հետ, լսում Ձեր պատմությունը և պատասխանում Ձեր հարցերին։

  3. Քննարկում ենք աջակցության հնարավորությունները

    Պարզում ենք՝ արդյոք հարցը վերաբերում է հաշմանդամության հիմքով խտրականությանը, և քննարկում, թե ինչ աջակցություն կարող ենք տրամադրել։

  4. Միասին որոշում ենք հաջորդ քայլերը

    Կախված Ձեր հարցից՝ տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն, օգնում ենք պատրաստելու անհրաժեշտ փաստաթղթերը կամ ներկայացնում Ձեր շահերը պետական մարմնում կամ դատարանում։

Աջակցության դիմում

Եթե անհրաժեշտ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն, կարող եք դրանք ուղարկել դիմելուց հետո։

Ձեր տվյալներն օգտագործվում են դիմումը քննարկելու և Ձեզ պատասխանելու համար։ Մինչև դիմումն ուղարկելը ծանոթացեք գաղտնիության քաղաքականությանը, անձնական տվյալների մշակման ընթացակարգին և ստորև ներկայացված տեղեկությանը։

← Վերադառնալ

Ձեր հաղորդագրությունն ուղարկվել է

Շնորհակալություն։ Ձեր դիմումն ստացվել է։ Երկու աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատենք Ձեր նշած եղանակով։ Եթե հարցը հրատապ է, զանգեք +374 77 400 350։

Ինչպե՞ս ենք օգտագործում Ձեր տվյալները

Դիմումում նշված տեղեկություններն օգտագործվում են միայն այն քննարկելու և Ձեզ պատասխանելու համար։ Եթե ցանկանում եք ուղղել կամ ջնջել Ձեր տվյալները, գրեք info@dra.am հասցեին։

Մանրամասները ներկայացված են անձնական տվյալների մշակման ընթացակարգում։

Չգիտե՞ք՝ ում դիմել

Գրեք կամ զանգեք մեզ։ Միասին կքննարկենք Ձեր հարցը։ Եթե այն մեր գործունեության շրջանակից դուրս է, կփորձենք ուղղորդել համապատասխան կազմակերպության կամ մասնագետի մոտ։