Մինչ ծառայության մատուցումը խնդրում ենք ծանոթանալ, թե ինչպես ենք մշակում Ձեր անձնական տվյալները, և հայտնել Ձեր համաձայնությունը։
Նախ ծանոթացեք պայմաններին
Տվյալները մշակում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ Ձեզ ծառայություն մատուցելու համար։ Ամբողջական ծանուցման մեջ ներկայացված են մշակման նպատակները, տվյալների ցանկը, պահպանման ժամկետները, փոխանցման պայմաններն ու համաձայնությունը հետ կանչելու կարգը։
- Կարդալ համաձայնության ծանուցումը (նոր ներդիրում)
- Կարդալ բացատրական ուղեցույցը (նոր ներդիրում)
- Անձնական տվյալների մշակման ընթացակարգ (նոր ներդիրում)
Լրացրեք համաձայնության ձևը
Նշեք Ձեր անունը և հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն։ Համաձայնության դաշտը նախապես նշված չէ․ այն նշում եք դուք՝ պայմաններին ծանոթանալուց հետո։ Այստեղ բժշկական փաստաթղթեր կամ Ձեր դեպքի մանրամասն նկարագրությունը ուղարկելու կարիք չկա։
Ձևը պահվում է կազմակերպության Google Forms-ում։ Ուղարկելուց հետո մեր աշխատակիցը կստուգի համաձայնությունը և Ձեզ հետ կհամաձայնեցնի ծառայության մատուցման հաջորդ քայլերը։
Բացել համաձայնության ձևը առանձին ներդիրում
Եթե լրացնելու համար աջակցություն է անհրաժեշտ
Կարող եք հարցեր տալ կամ խնդրել, որ պայմանները ներկայացնենք Ձեզ հարմար ձևաչափով։ Գրեք info@dra.am հասցեով կամ զանգեք +374 77 400 350՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:30–18:30։
Եթե համաձայն չեք կամ որևէ պայման պարզ չէ, մի նշեք համաձայնության դաշտը․ նախ կապվեք մեզ հետ։