«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահի 24.10.2024 թ. հրամանի հավելված 3
Անձնական տվյալներ մշակելու համաձայնության ստացման ծանուցում
Սույն ծանուցումը ներկայացվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, ներառում է նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները։
Բաժին 1
Տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը
____________________________________________________________________
____________________________________________________________________
Բաժին 2
Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակը
- 2.1. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի (այսուհետ նաև՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվող անձանց (սույն ծանուցման մեջ նաև՝ տվյալների սուբյեկտ) համաձայնությունն է՝ տրված սույն ծանուցման արդյունքում։ Առանց ծառայություններից օգտվող անձի համաձայնության այս ծանուցման արդյունքում կազմակերպությանը տրամադրված կամ հայտնի դարձած անձնական տվյալները կարող են մշակվել բացառապես օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և կարգով։
- 2.2. Ծառայություններից օգտվող անձի հայտնած անձնական տվյալները մշակվելու են ծառայություններից օգտվող անձի ակնկալած ծառայությունների մատուցման, այդ թվում՝ իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելու, իրավաբանական օգնության, խորհրդատվության տրամադրման, սոցիալական դեպքի վարման, հոգեբանական օգնության, աջակցող սարքերի տրամադրման, հետագայում ծառայություններից օգտվող անձի անունից նրա լիազորագրի հիման վրա ներկայացուցչություն իրականացնելու նպատակներով։
- 2.3. Եթե ծառայություններից օգտվողը դիմել է կազմակերպության կողմից իրականացվող կոնկրետ ծրագրի շրջանակում մատուցվող ծառայության համար, ապա տրամադրված տվյալները՝ անհրաժեշտ նվազագույն քանակով և երբ հնարավոր է՝ ապանձնավորված, մշակվելու են նաև ծառայությունների հաշվետվողականության ապահովման այդ թվում՝ ծրագրի դոնոր կազմակերպության կողմից ապանաձնավորված կամ անձնավորված մշտադիտարկման իրականացման նպատակով։
- 2.4. ՀԿ-ի առաքելության, կանոնադրական և ծրագրային խնդիրների շրջանակում ծառայություններից օգտվող անձանց տվյալները մշակվելու են նաև ապանձնավորված եղանակով վիճակագրական տվյալների կազմման և ըստ այդմ՝ ոլորտային խնդիրների վերհանման և մշտադիտարկման նպատակով։
Բաժին 3
Մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը
- 3.1. Ծառայության մատուցման, ծառայություններից օգտվող անձանց իրավունքների պաշտպանության իրականացման նպատակով՝
- 3.1.1. անուն և ազգանուն,
- 3.1.2. կապի միջոց (հեռախոսահամար կամ էլ. փոստ)
- 3.1.3. դիմելու պատճառը և խնդրի նկարագրություն. տվյալների այս շրջանակը ներառում է դիմողի կողմից ներկայացվող տեղեկություն և կարող է դեպքից դեպք տարբերվել, տրամադրվում է դիմողի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ, և կարող է ներառել
- 3.2. ընտանեկան կյանքի, հարաբերությունների, սոցիալական վիճակի, հոգեբանական վիճակի վերաբերյալ և նմանատիպ այլ տեղեկություններ
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
- 3.3. առողջական վիճակի և հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
- 3.4. անհրաժեշտ այլ տեղեկություններ
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
- 3.5. անձնագրային տվյալներ (պայմանագրի կնքման կամ լիազորագրի կազմման անհրաժեշտության դեպքում)։
- 3.6. Ապանձնավորված՝ վիճակագրական տվյալների կազմման և ըստ այդմ՝ ոլորտային խնդիրների վերհանման և մշտադիտարկման նպատակով՝
- 3.7. բնակության վայր (մարզ, համայնք)
- 3.8. սեռ
- 3.9. տարիք
- 3.10. դիմելու բնույթը (բանավոր, գրավոր, այցելություն)
- 3.11. դիմելու միջոցը (հեռախոսազանգ, սոցիալական ցանցեր, էլ. փոստ, ուղղորդում, այցելություն)
- 3.12. հաշմանդամությունը (տեսակը, խումբը)։
- 3.13. Որոշակի ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների հաշվետվողականության նպատակով.
- 3.14. Սույն ծանուցման 3.1 և 3.2 կետերում նշված տվյալներն այնքանով, որքանով անհրաժեշտ են՝ նվազագույն քանակով և երբ հնարավոր է՝ ապանձնավորված։
Բաժին 4
Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը
- 4.1. Ծառայություններից օգտվող անձի տվյալները ստացվում են հենց ծառայություններից օգտվող անձից այն կապուղիով, որով դիմում է ծառայություններից օգտվող անձը (հեռախոսազանգ, այց, սոցիալական հարթակներ)։
- 4.2. Կազմակերպության՝ ծառայություններից օգտվող անձի հետ հաղորդակցվող ներկայացուցիչը ծառայություններից օգտվող անձի տվյալներն ամրագրում է առցանց Google Forms-ի միջոցով, որը պահպանվում է առցանց Google Drive-ում, այդուհետ ըստ իրավասության փոխանցում կազմակերպության իրավասու աշխատողին՝ նույնպես առցանց՝ էլ. փոստի միջոցով։ Թղթային տարբերակով անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պահվում են միայն այն դեպքում, երբ դրանք թղթային տարբերակով անհրաժեշտ են պետական մարմինների հետ ծառայություններից օգտվող անձի անունից հաղորդակցվելիս (օրինակ՝ դատական գործեր, դիմումների կամ բողոքների քննության վարույթներ)։
- 4.3. Հաջորդիվ ծառայություններից օգտվող անձի ներկայացրած տեղեկությունների հիման վրա որոշվում է, թե դիմողը կազմակերպության որ ծառայության կարիքն ունի (իրավաբանական օգնություն, սոցիալական դեպքի վարում, հոգեբանական օգնություն և աջակցող սարքերի տրամադրում և այլն)։ Ըստ այդմ, այն տվյալները, որոնք պարզվում է, որ անհրաժեշտ չեն սահմանված նպատակներին հասնելու համար, ոչնչացվում են կամ դադարեցվում է դրանց մշակումը, իսկ մյուս տվյալները՝ մշակվում ըստ վերհանված նպատակների (որոշված ծառայության)։
- 4.4. Վիճակագրական տվյալների կազմման և ըստ այդմ՝ ոլորտային խնդիրների վերհանման և մշտադիտարկման նպատակով ծառայություններից օգտվող անձանց տրամադրված տվյալները վերլուծվում են և դրանց հիման վրա կազմվող փաստաթղթում ներառվում են ապանձնավորված։ Այդուհետ դրանք կիրառվում են որպես վիճակագրական տեղեկություններ ոլորտային խնդիրների վերհանման և մշտադիտարկման համար՝ գնահատելու, թե որոնք են այն հիմնական հանդիպող խնդիրները, որոնց բախվում են ծառայություններից օգտվող անձինք, ըստ այդմ մշակվում են կազմակերպության ծրագրերը և գործողությունները։
- 4.5. Կոնկրետ ծրագրերի շրջականում մատուցած ծառայությունների հաշվետվողականության նպատակով ծառայություններից օգտվող անձի տվյալները դոնոր կազմակերպությանն ի սկզբանե չեն փոխանցվում։ Դոնոր կազմակերպության կողմից մշտադիտարկում անցկացնելու որոշման դեպքում նրանց տրվում է ծառայություններից օգտվող անձի նույնականացումն անհնար դարձնող պանձնավորված տվյալների ցանկ (սեռ, տարիք, բնակության վայր, խնդրի հակիրճ ներկայացում)։ Եթե դոնոր կազմակերպությունը ծրագրի մշտադիտարկման նպատակով կակնկալի ծառայություններից օգտվող անձին նույնականացնող տվյալներ, ապա կազմակերպությունն այդ կապակցությամբ կստանա ծառայություններից օգտվող անձից տվյալները դոնորին փոխանցելու լրացուցիչ համաձայնություն։ Առանց ծառայություններից օգտվող անձի լրացուցիչ համաձայնության տվյալները դոնոր կազմակերպությանը չեն փոխանցվում։ Լրացուցիչ համաձայնության դեպքում տվյալների հետագա մշակումն իրականացվում է դոնոր կազմակերպության կողմից։
- 4.6. Կազմակերպությունը հրաժարվում է աշխատել այն դոնոր կազմակերպությունների հետ, որոնք պահանջում են ծառայություններից օգտվող անձանց անձնական տվյալներն առանց վերոնշյալ ընթացակարգի։
Բաժին 5
Այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները
- 5.1. Անձնական տվյալների փոխանցում որևէ այլ անձի չի նախատեսվում։ Բացառություն են այն դեպքերը, երբ ծառայություններից օգտվող անձանց տվյալներն այլ անձանց փոխանցելն ուղղակիորեն բխում է ծառայություններից օգտվող անձի մատուցվող ծառայության բնույթից և տվյալների մշակման նպատակներից։
- 5.2. Անձնական տվյալներ առանց տվյալների սուբյեկտի լրացուցիչ համաձայնության այլ անձանց (ներառյալ՝ պետական մարմիններին) կարող են փոխանցվել բացառապես օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բաժին 6
Անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը
- 6.1. Տվյալները մշակում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։
- 6.2. Կազմակերպության հասցեն՝ ՀՀ, Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 12/113։
Բաժին 7
Տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ
- 7.1. Սույն ծանուցման արդյունքում տրված համաձայնության հիման վրա ստացվող անձնական տվյալները ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ կամ հնացած լինելու դեպքում կազմակերպությունը դա հայտնաբերելուց կամ տվյալների սուբյեկտի կամ նրա կամ օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) կողմից դիմում ստանալուց հետո և ներկայացրած փաստաթղթերի կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ գործողություններ է իրականացնելու այդ անձնական տվյալներն ամբողջացնելու, թարմացնելու կամ ուղղելու ուղղությամբ։
- 7.2. Եթե պարզվի, որ ծառայություններից օգտվող անձի որևէ անձնական տվյալ ձեռք է բերվել անօրինական ճանապարհով (օրինակ՝ սույն ծանուցմամբ նկարագրված պայմանների խախտմամբ կամ առանց համապատասխան իրավական հիմքի և այլն) կամ անհրաժեշտ չէ տվյալները մշակելու նպատակներին հասնելու համար, ապա կազմակերպությունը դա հայտնաբերելուց կամ տվյալների սուբյեկտի կամ նրա օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) կողմից դիմում ստանալուց հետո անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ գործողություններ է իրականացնելու անձնական տվյալներն ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ։
- 7.3. Կազմակերպությունն իրականացնելու է նաև անձնական տվյալների ուղղման, ոչնչացման և անձնական տվյալների մշակման հետ կապված այլ գործողությունների առնչությամբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր վերաբերելի պարտականությունները։
- 7.4. Ծառայություններից օգտվող անձանց չապանձնավորված տվյալների մշակումն իրականացվում է ծառայության մատուցման ժամկետում և դադարեցվում է ծառայության մատուցումն ավարտելուց հետո։ Բացառություն են այն տվյալները, որոնք ստացվում են դոնոր կազմակերպության կողմից ֆինանսավորվող կոնկրետ ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների համար։ Վերջին դեպքում շահառուի տվյալները պահպանվում են ծրագրի գործողության ամբողջ ընթացքում և դրանից հետո ըստ դոնոր կազմակերպության կամ ծրագրի պահանջի՝ ոչ ավելի, քան 5 տարի։
Բաժին 8
Հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները
- 8.1. Սույն ծանուցման արդյունքում տրված համաձայնությունը գործում է մինչև ծառայության մատուցման ավարտը։ Ըստ այդմ, շահառուն կարող է տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչել (չեղարկել) համաձայնությունը մինչև ծառայության մատուցման ավարտը։
- 8.2. Համաձայնությունը հետ կանչելու համար կազմակերպությանը դիմած անձը գրավոր` հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, դիմում է կազմակերպությանը՝ հայտնելով իր տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու մասին։ Այդ դեպքում կազմակերպությունը կդադարեցնի անձնական տվյալներ մշակելը և կոչնչացնի դրանք հետկանչը ստանալու օրվան հաջորդող ամենաուշը տասն աշխատանքային օրվա ընթացքում։
- 8.3. Հաշվի առնելով այն, որ սույն ծանուցման արդյունքում տրված համաձայնությունը միտված է ծառայությունների մատուցման շրջականում տվյալների մշակմանը՝ տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու դեպքում կազմակերպությունըդադարեցնելու է նաև ծառայություններից օգտվող անձին տրամադրվող ծառայության մատուցումը։
Համաձայնություն
Սույնով ես՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաստատում եմ, որ կարդացել և ամբողջությամբ հասկացել եմ անձնական տվյաներ մշակելու համաձայնության ստացման վերաբերյալ ինձ սույնով ներկայացված ծանուցումը, տեղեկացված եմ ծանուցման դրույթներին և կամավոր տալիս եմ իմ գիտակցված համաձայնությունը, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ծանուցմամբ նշված պայմաններով մշակի սույն ծանուցման 3-րդ կետում նշված և իմ կողմից ՀԿ-ին տրամադրված իմ անձնական տվյալները։
________________________________
(Անուն, ազգանուն, հայրանուն)
________________________________
(Ստորագրություն)
____________
(օր, ամիս, տարի)
Եթե անձը աջակցություն է պահանջում համաձայնությունը ստորագրելու համար, աջակցող անձը պետք է ստորագրի ստորև՝
Աջակցող անձի անունը-ազգանունը՝
Կապը հաշմանդամություն ունեցող անձի հետ՝
Ստորագրություն՝
Ամսաթիվ՝