Հրապարակվեց Սահմանադրական դատարանի պատմական որոշումը
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ կառավարության որոշման այն կետերը, որոնք բացարձակ արգելք էին դնում խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու վրա։
Դատարանը արձանագրել է, որ նման ընդհանուր արգելքները խախտում են հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքը և հակասում են համաչափության սկզբունքին։ Միևնույն ժամանակ, այն փաստեց, որ հիվանդությունների ցանկ սահմանելը կառավարության լիազորությունն է, սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է կիրառվի անհատականացված մոտեցում։
Դատավորի թեկնածուի ունակությունները պետք է գնահատվեն ոչ թե հաշմանդամության փաստով, այլ՝ արդարադատության արդյունավետ իրականացումը երաշխավորելու նրա կարողություններով։
Սա կարևոր քայլ էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչման առումով։ Որոշման մասին մեր ավելի մանրամասն դիրքորոշումն՝ ավելի ուշ։
Որոշումը կարող եք ընթերցել այստեղ՝ Առնչվող նյութը ։ Այն կարող է լիարժեք մատչելի չլինել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն բարեկամական ամփոփագիր և ԱՄՆ պաշտոնաթող դատավոր Դեյվիդ Ս. Թեյթլի վկայությունն էր ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք էլ օգտագործվել են որոշման հղումներում։
Մենք շնորհակալ ենք Hogan Lovells ընկերությանն այս ամփոփագրի մշակման գործում ցուցաբերած իրավաբանական օգնության համար: Մենք նաև շնորհակալ ենք PILnet ոչ կառավարական կազմակերպությանն այս արժեքավոր համագործակցությունը դյուրացնելու համար։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
