Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Կարճաժամկետ համագործակցության նպատակով փնտրում ենք ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ մատուցելիս հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ ձեռնարկի մշակման հրավեր — Առնչվող նյութը
Հաշմանդամության սահմանման գործընթացում անձի խախտված իրավունքների վերականգնման նպատակով փաստաբանական ծառայությունների մատուցման հրավեր — Առնչվող նյութը
⏰ Վերջնաժամկետը՝ 2023 թ. մայիսի 7-ը (ներառյալ)։
—
Ծառայություններն անհրաժեշտ են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման համար։
Սույն ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
