«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է փաստաբանական ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ներկայացնելու առաջարկ։
Փորձագիտական ծառայության նպատակը
Ծառայություններ մատուցողը պետք է ապահովի դատական ներկայացուցչություն և պաշտպանություն անձի գործով, ում իրավունքները խախտվել են հաշմանդամության սահմանման (բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման) գործընթացում։
Աշխատանքի ծավալը
Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝
- Անձի և ծրագրային թիմի հետ համագործակցությամբ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը.
- Կազմել հայցադիմումներ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր.
- Ապահովել դատական ներկայացուցչություն.
- Ներկայացնել միջնորդություններ.
- Ներկայացնել ամփոփ հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.
- Համագործակցել ծրագրային թիմի հետ։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Փաստաբանական գործունեության արտոնագիր,
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն։
Ժամկետները և այլ մանրամասները
Աշխատանքները պետք է սկսել 2023 թ. մայիսի 10-ից։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փաստաբանների կողմից առաջարկների ներկայացումը։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV),
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ. մայիսի 7-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/302»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։
Ծրագրի մասին
Սույն ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի: