hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել

Ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ իրավաբանական անձանց մատուցում է փորձագիտական ծառայություններ նրան գործունեության ներառականությունը և մատչելիությունը բարելավելու համար։

1082-reading.jpg
Artboard 27

Փորձագիտական ծառայություններ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն մասնակցում է իրավաստեղծ աշխատանքներին՝ ներկայացնելով իրավական մեկնաբանություններ և առաջակություններ օրենքների նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև մեկնաբանում է դրանց համապատասխանությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և միջազգային այլ պայմանագրերին։ Մենք առաջարկում ենք փորձագիտական զեկույցներ մշակելու ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերով։ Օրինակ՝ մատչելիությունը, խտրականությունը, ինստիտուցիոնալացումը, քաղաքական մասնակցությունը և այլն։ 

Կազմակերպությունը նաև կազմակերպում և հյուրընկալում է դասախոսություններ, սեմինարներ և հաշմանդամության թեմայով քննարկումներ։ 

1084-real-estate-brokers-pointed-to-signing-agreement-ldhrnuz.jpg
27

Իրավական ծառայություններ և դեպքի վարում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն տրամադրում է իրավական և դեպքի վարման ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք հաշմանդամության հիմքով խտրականության են ենթարկվել։ Այդ ծառայությունները ներառում են՝ 

  • Իրավական իրազեկում՝ իրավական տեղեկությունների տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությունը իրավական հարցերի (օր.՝ հաշմանդամության ճանաչում,  խտրականությունից պաշտպանություն և այլն) վերաբերյալ,
  • Իրավական խորհրդատվություն՝ իրավական խորհուրդների տրամադրում անհատական մակարդակում՝ աջակցելու կոնկրետ իրավական խնդիրների լուծմանը,
  • Իրավական օգնություն՝ վարչական կամ իրավական գործընթացների վերաբերյալ անհատին իրավական օգնության տրամադրում,
  • Իրավական ներկայացուցչություն՝ օգնություն, որը տրամադրվում է փաստաբանի կողմից և ներկայացնում է անձին վարչական մարմնում,  քաղաքացիական և վարչական դատավարության ընթացքում։
Ծրագրեր →

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են