Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն Հայաստանում
Մեր իրավունքները
Հայաստանի օրակարգում
Աշխատում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հասարակության մեջ հավասար մասնակցության համար։
Հեռախոսահամար (աշխ. ժամերին)՝ +374 77 400 350

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։
Ի՞նչ ենք մենք անում
Խթանում
Առաջ ենք մղում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ փոխելով վերաբերմունքը, քաղաքականություններն ու գործելակերպը և խթանելով հավասար մասնակցությունը։
Պաշտպանություն
Պաշտպանում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ արձագանքելով խտրականությանը, խախտումներին և համակարգային անարդարություններին։
Մշտադիտարկում
Հետևում ենք իրավունքների և ստանձնած պարտավորությունների իրականացմանը՝ բացահայտելով խնդիրները և նպաստելով հաշվետվողականությանն ու փոփոխություններին։
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
— Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 3 (1)
Վերջին նորություններ
-

Բուհերում հաշմանդամություն ունեցող ուսանողների աջակցության համակարգի ձևավորման հարցերը՝ Մանկավարժական համալսարանի հետ քննարկման օրակարգում
2026 թվականի նոյեմբերի 27-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը հանդիպում է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական…
-

Խարբերդի մասնագիտացված մանկատանը երկու բնակչի մահը․ ինչպե՞ս է պետությունը պաշտպանում կյանքի իրավունքը
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող երկու անձանց մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները կրկին բարձրաձայնում են շուրջօրյա խնամքի հաստատություններում կյանքի իրավունքի…
-

Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից. հանդիպում ՌՀՀ ուսանողների հետ
Նոյեմբերի 20-ին Ռուս-հայկական համալսարանի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի է ունեցել «Հաշմանդամությունը մարդու իրավունքների…
Դարձեք կամավոր
Միացեք մեր աշխատանքին՝ ձեր ժամանակը, գիտելիքներն ու փորձը տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։