Նոյեմբերի 20-ին Ռուս-հայկական համալսարանի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի է ունեցել «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով հանդիպում համալսարանի իրավաբանության և լրագրության ուսանողների հետ։
Հանդիպումը վարել է տեսողություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ Սիփան Ասատրյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներն անդրադարձել են հաշմանդամության վերաբերյալ տարածված կարծրատիպերին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման խոչընդոտներին, պատշաճ հաղորդակցության և ներառական լեզվի կիրառման հարցերին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապագա իրավաբանների և լրագրողների մասնագիտական գործունեության ընթացքում հաշմանդամության նկատմամբ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման կիրառման կարևորությանը։

Հանդիպումը կազմակերպվել է դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն համագործակցում է Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ապագա մասնագետների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։
Հանդիպման մասին հրապարակմանը կարելի է ծանոթանալ նաև Ռուս-հայկական համալսարանի կայքում (արտաքին հղում, բացվում է նոր ներդիրում)։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
