Սահմանադրական դատարանը կրկին հետաձգել է մեր՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի դիմումի հիման վրա քննվող գործի դատաքննությունը։ ՍԴ-ն որոշման մեջ նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։
Գործը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևոր հարցի՝ կարո՞ղ է արդյոք անձը ենթարկվել հաշմանդամության հիմքով խտրականության, եթե վարչական ակտով դեռևս չի ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ, և կարո՞ղ է մեր կազմակերպությունը դիմել դատարան՝ նման խտրականությունից պաշտպանելու համար։
Հաջորդ դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։
ՍԴ-ի 2026 թվականի նոյեմբերի 24-ի աշխատակարգային որոշում՝ ՍԴԱՈ-25։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
