Երևանի քաղաքացիական դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունել Վահան Դիշլանյանի հայցն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ հաշմանդամության հիմքով խտրականության և խելամիտ հարմարեցումներ չտրամադրելու միջոցով սպասարկումը մերժելու ոչ իրավաչափությունը ճանաչելու պահանջով։
Գործը վերաբերում է տեսողության խնդիրներ ունեցող անձին բանկի մասնաճյուղում սպասարկելու մերժմանը։ Ըստ հայցադիմումի՝ բանկի աշխատակիցը հրաժարվել է ակտիվացնել նվեր քարտը՝ պատճառաբանելով, որ հաճախորդը չի կարող ինքնուրույն կարդալ ծառայության պայմանները։ Միաժամանակ չեն առաջարկվել տեղեկության մատչելիությունն ապահովող այլընտրանքային լուծումներ։
Հայցվորը պահանջում է ճանաչել բանկի գործողությունների ոչ իրավաչափությունը՝ պնդելով, որ խելամիտ հարմարեցումների մերժումը հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորում է։
Դատարանում հայցվորի շահերը ներկայացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ փաստաբան Լիլիթ Նալբանդյանը։
Մեր տեղեկություններով՝ սա Հայաստանում հաշմանդամության հիմքով խտրականության վերաբերյալ առաջին քաղաքացիական դատական գործն է ընդդեմ բանկի։
Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը դեռևս չի նշանակում, որ խտրականության փաստը հաստատվել է։ Գործի քննությունը շարունակվում է։
Դիտել գործը Դատալեքսում (արտաքին հղում, բացվում է նոր ներդիրում)։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
