Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունները՝ տարածաշրջանային համաժողովի օրակարգում

Համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների քննարկմանը հինգ մասնակից նստած են բեմում։ Նրանց հետևում էկրանի վրա ներկայացված են նիստի թեման և բանախոսները։

Բավակա՞ն է, որ հոգեկան առողջության ծառայությունը գտնվի համայնքում, որպեսզի այն համարենք համայնքահենք։

Հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» տարածաշրջանային համաժողովի շրջանակում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը վարել է համայնքահենք հոգեկան առողջության ծառայություններին նվիրված պանելային քննարկումը։

Քննարկմանը մասնակցել են Հաշմանդամության եվրոպական ֆորումի (European Disability Forum) խորհրդի անդամ Քրիստիան Գրջանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետտա Խուրշուդյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և «Հավասարության ուղի» ՀԿ նախագահ Արևիկ Մելքոնյանը։

Շնորհակալություն Եվրոպայի խորհրդին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ այս կարևոր երկխոսության համար հարթակ ստեղծելու համար։

Համաժողովի մասին մանրամասները կարող եք գտնել Եվրոպայի խորհրդի կայքում՝ https://go.coe.int/XVihV


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։