Հանրային միջոցներով ստեղծվող ենթակառուցվածքներն ու ծառայությունները պետք է մատչելի լինեն բոլորին։ Սա լավություն չէ, այլ պարտավորություն։
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ լրացուցիչ միջոցներ հատկացնել շենքերի և տրանսպորտի մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև մատչելիության պահանջների կատարման արդյունավետ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու համար։
Պետական գնումների գործընթացը պետք է բացառի նոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, եթե դրանք չեն համապատասխանում մատչելիության և համընդհանուր դիզայնի պահանջներին։ Հանրային միջոցները չեն կարող օգտագործվել նոր խոչընդոտներ ստեղծելու և խտրականությունը վերարտադրելու համար։
Որևէ որոշում չպետք է կայացվի առանց հաշմանդամություն ունեցող անձանց և մեզ ներկայացնող կազմակերպությունների իմաստալից մասնակցության։ Որևէ որոշում չպետք է անտեսի մեր իրավունքներն ու շահերը։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
