Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Տեղահանությունից երեք տարի անց՝ ժամանակավոր աջակցությունից դեպի իրավունքների երկարաժամկետ ապահովում

Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվեց ռազմական ագրեսիայի:

Ռազմական գործողությունների հետևանքով եղան մարդկային կորուստներ, իսկ հաջորդող օրերին ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը։ Նրանց շուրջ 16%-ը հաշմանդամություն ուներ:

Տեղահանությանը նախորդել էին ամիսներ շարունակվող մեկուսացումը և Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը։

Այսօր բռնի տեղահանության հետևանքներին արձագանքելը պահանջում է ժամանակավոր լուծումներից անցում դեպի իրավունքների երկարաժամկետ ապահովում։

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում ժամանակավոր աջակցությունը չի կարող փոխարինել մատչելի բնակարանի իրավունքին, կայուն եկամտին, առողջապահական և սոցիալական ծառայությունների շարունակականությանը և համայնքում անկախ ապրելու հնարավորությանը։

Այս իրավունքները պետք է հաշվի առնվեն բոլոր պետական ծրագրերում՝ ոչ թե առանձին «հատուկ միջոցառումների» ձևով, այլ ընդհանուր քաղաքականությունների մաս կազմելով։

Երեք տարի անց անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել տեղահանության սոցիալական հետևանքներին, այլև շարունակել խոսել դրա պատճառների, խախտված իրավունքների վերականգնման և պատասխանատվության մասին։

Հաշմանդամություն ունեցող արցախցիները և նրանց ներկայացնող կազմակերպությունները պետք է մասնակցեն իրենց իրավունքներին և ապագային վերաբերող բոլոր որոշումների կայացմանը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։