Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի

Դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ տեսչական մարմնի:

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի:

Դեռևս հուլիսին մենք դիմում-բողոք էինք ներկայացրել տեսչական մարմին՝ բարձրաձայնելով կինեզիոլոգ Ա.Պ.-ի կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ոչ ապացուցողական մեթոդների կիրառման և պացիենտների բժշկական գաղտնիքի խախտման մասին:

Տեսչական մարմինը, սակայն, հրաժարվել էր վարչական վարույթ հարուցել և մեր դիմումը վերահասցեագրել էր ՀՀ առողջապահության նախարարություն՝ պատճառաբանելով, թե հարցն իր լիազորություններից դուրս է:

Մենք պահանջում ենք դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչել տեսչական մարմնի այս գործողությունը և պարտավորեցնել իրականացնել իր անմիջական պարտականությունը՝ հարուցել վարույթ և իրականացնել արտահերթ ստուգումներ՝ առողջության պաշտպանության նպատակով:

Դատարանը նշանակել է նախնական դատական նիստ 2027 թվականի հունվարի 29-ին:

‼ Դատարանների ծանրաբեռնվածությունը մեզ համար խիստ մտահոգիչ է, քանի որ մինչև այս պահը ոչ մի իրավասու պետական մարմին ստուգում չի իրականացրել՝ պարզելու տեսանյութերում պատկերված ոչ ապացուցողական և առերևույթ վտանգավոր մեթոդների ազդեցությունը հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վրա:

Տեսչական մարմնի կողմից վարույթ չհարուցելը թույլ է տալիս, որ այս վիճահարույց գործունեությունը շարունակվի՝ խաթարելով հանրային առողջապահության անվտանգությունը:


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։