Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Հայտարարություններ

Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ առցանց դասընթաց

Հայտարարության բարձրախոսի պատկերակ

Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվողները բազմաթիվ հարցեր են ունենում։ Այդ հարցերի պատասխանները կարող եք ստանալ մեր առցանց դասընթացին։

Դասընթացի նպատակն է ներկայացնել ապահովագրական համակարգի շրջանակում ձեր իրավունքները, տրամադրվող առողջապահական ծառայությունները, դրանցից օգտվելու հնարավորություններն ու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։

Դասընթացը նախատեսված է հոգեկան առողջության ծառայություններից օգտվող կամ նախկինում օգտված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվող այլ անձանց համար։

Դասընթացը կանցկացվի առցանց՝ Google Meet հարթակով,
օգոստոսի 14-ին՝ 19:00-21:00։

Դասընթացը կվարի առողջապահական իրավունքի մասնագետ Վիոլետտա Զոփունյանը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 12-ը ներառյալ լրացնել մասնակցության այս հայտը —
Մասնակցության հայտը (արխիվային հղում)

Հանդիպման հղումը կուղարկվի միայն գրանցված մասնակիցներին։

Դասընթացի շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կտրամադրվեն խելամիտ հարմարեցումներ, օրինակ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն։

Եթե դժվարանում եք լրացնել հայտը կամ ունեք հարցեր, գրեք կամ զանգեք մեզ՝ info@dra.am կամ (+374) 77 400 350։

—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։