Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանիքի անապահովության գնահատման և նպաստների նշանակման նոր կարգը:
Ի՞նչ է պետք իմանալ նոր համակարգի մասին
Գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Դիմումը պետք է ներկայացնել բացառապես e-social.am էլեկտրոնային հարթակով՝ ստեղծելով անհատական օգտահաշիվ։
Այսուհետ որպես ընտանիքի եկամուտ են դիտարկվում ոչ միայն աշխատավարձը, այլև կենսաթոշակները և հաշմանդամության նպաստները։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի բարձրացումը կարող է հանգեցնել անապահովության նպաստի նվազեցման կամ դադարեցման։
Ըստ նոր կարգի՝ աշխատունակ են համարվում 18-ից մինչև 62 տարեկան այն անձինք, որոնք չունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն։
Եթե ընտանիքում կան 18-62 տարեկան «աշխատունակ», բայց չաշխատող անդամներ, պետությունը նրանց «վերագրում է» եկամուտ։ Եթե 6 ամսվա ընթացքում տվյալ անձը աշխատանք չի գտնում, վերագրվող գումարն ամեն ամիս ավելանում է 10,000 դրամով (մինչև 75,000 դրամ), ինչը կարող է զրկել ընտանիքին նպաստ ստանալու իրավունքից։
Թեև համակարգն ինքնաշխատ է, դուք իրավունք ունեք ստանալ ձեր վերաբերյալ կայացված որոշումները (նշանակման կամ մերժման) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից։
Եթե համաձայն չեք որոշման հետ (օրինակ՝ եկամուտների սխալ հաշվարկի կամ վերագրման մասով), դուք ունեք 30 օր ժամանակ՝ այն վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու համար։
Մենք համաձայն չենք մի շարք փոփոխությունների հետ և շարունակում ենք պայքարել համակարգում մարդակենտրոն փոփոխություններ մտցնելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
