Օրեր առաջ դիմել էինք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրելով իրականացնել արտահերթ ստուգումներ բժշկական երկու կենտրոններում՝ պարզելու մատուցվող ծառայությունների համապատասխանությունը օրենսդրությանը։
Տեղեկացնում ենք, որ տեսչական մարմինը մեր երկու դիմումների դեպքում էլ վարչական վարույթ չի հարուցել։ Երկրորդ դիմումը վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարություն, որը չունի տեսչական մարմնին օրենքով վերապահված լիազորությունները։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն կդիմի Վարչական դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու տեսչական մարմնի անգործությունը։
Շնորհակալություն Armat Media-ին համակողմանի լուսաբանման համար։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
