Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հրապարակվել է շրջիկ արկղով քվեարկության մշտադիտարկման զեկույցը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ներկայացնում է «ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. հունիսի 7-ի ընտրություններում շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը» մշտադիտարկման զեկույցը։

Զեկույցը վեր է հանում համակարգային խնդիրներ, որոնք ընդգծում են քվեարկության գաղտնիության ապահովման և ընտրողի արժանապատվության երաշխավորման ռիսկերը։

Ի՞նչ ենք արձանագրել

Ընտրողների ցուցակները ձևավորվում են 12 օր առաջ, ինչն անարդյունավետ է բժշկական հաստատությունների պես դինամիկ միջավայրի համար, ինչի հետևանքով բազմաթիվ անձինք դուրս են մնացել ցուցակներից։

Ստացիոնար բժշկական կենտրոններից ընդամենը մի քանիսում է կազմակերպվել շրջիկ արկղով քվեարկությունը։

Հիվանդասենյակների նեղ պայմաններում, շարժական էկրանների (վարագույր) բացակայության պատճառով, քվեարկության գաղտնիությունը հաճախ եղել է ռիսկային։

Շրջիկ արկղերի ճեղքը եղել է նեղ, ինչի հետևանքով քվեարկության ծրարներն ու քվեաթերթիկները ճմռթվել են՝ ստեղծելով նույնականացման վտանգ։

Խնամքի հաստատությունների (տուն-ինտերնատներ) կարգավիճակը հստակեցված չէ, ինչի պատճառով տեղաշարժման խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտրողներ զրկվել են քվեարկելու հնարավորությունից։

Որպես կարևոր դրական հանգամանք՝ մեր դիտորդների կողմից բուն քվեարկության պահին հանձնաժողովի անդամների կամ այլ անձանց կողմից կամքի ուղղակի պարտադրանք կամ կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հրահանգներ չեն արձանագրվել։

Հանձնաժողովի անդամների վերաբերմունքը ընտրողների նկատմամբ գերակշիռ դեպքերում եղել է պրոֆեսիոնալ և հարգալից։

Զեկույցի ամբողջական տարբերակում կարող եք գտնել բոլոր մանրամասները, այդ թվում՝ իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկները —։

Երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր դիտորդներին՝ պատասխանատու և որակյալ աշխատանքի համար։

—
Այս զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և ERIM-ի տեսակետները:

Մատչելի ձևաչափ

Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։

Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։