Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մասնակցություն ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Մեկնարկել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած պետությունների համաժողովը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը վարել է Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ «Ձևավորելով աշխարհ, որն ազատ է շահագործումից, բռնությունից և չարաշահումից հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար» խորագրով նիստը։

Քաղաքացիական հասարակության ֆորումը համախմբում է հաշմանդամություն ունեցող անձանց հարյուրավոր կազմակերպությունների աշխարհի տարբեր երկրներից։

Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնության, շահագործման և չարաշահումների կանխարգելման, պաշտպանության, արդարադատության մատչելիության և աջակցության ծառայությունների հետ կապված մարտահրավերները։

«Տեխնոլոգիական զարգացումները, զինված հակամարտությունները, ցեղասպանությունները, մարդասիրական ճգնաժամերը և բռնի տեղահանությունները ստեղծում են նոր ռիսկեր՝ միաժամանակ դուրս թողնելով հաշմանդամություն ունեցող անձանց կանխարգելման, պաշտպանության և վերականգնման գործընթացներից», — նշել է Մուշեղ Հովսեփյանն իր բացման խոսքում։

Նիստի տեսագրությունը հասանելի է այստեղ (անգլերեն, անգլերեն ենթագրերով)՝ Տեսագրությունը ՄԱԿ-ի կայքում


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։