Հայաստանի Խուլերի միավորման հրավերով անցկացրինք ընտրական իրավունքների վերաբերյալ իրազեկման հանդիպում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք ընտրակարգին, ընտրողների իրավունքներին, քվեարկության գաղտնիությանը։ Քննարկեցինք այն ամենը, ինչ պետք է ընտրողին հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալու և քվեարկելու համար…
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և կարևոր քննարկումների համար։ Հատուկ շնորհակալություն Լիլիթ Գևորգյանին՝ հանդիպումը վարելու, իսկ Ինեսսա Բիշարյանին հաղորդակցությունը հեշտացնելու համար։
—
Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության շրջանակում։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
