Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մեդիագրագիտության դասընթաց՝ տեղեկությունների ստուգման գործիքների մասին

Եթե որևէ լուսանկար չափազանց անհավանական է թվում, փորձեք այն որոնել Google Lens-ով կամ reverse image search գործիքներով։ Երբեմն այդպես հնարավոր է պարզել, որ նույն նկարը տարիներ առաջ է արվել կամ կապ չունի ներկայացվող պատմության հետ։

Այս և այլ պարզ գործիքների մասին խոսում ենք մեր մեդիագրագիտության դասընթացների ընթացքում։

Երևանում անցկացրինք մեդիագրագիտության դասընթաց հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։

Դասընթացի ընթացքում քննարկեցինք ապատեղեկատվությունը, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը, մանիպուլյատիվ վերնագրերը և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմները։

Դասընթացը վարեց Նելլի Ռաֆայելյանը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկումների համար։

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։