Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Human Rights Watch-ն անդրադարձել է հոգեբուժական հաստատությունում անձի մահվան հանգամանքներին

Human Rights Watch-ն անդրադարձել է մայիսի 16-ին նախընտրական քարոզչական պաստառ պոկելու կասկածանքով բերման ենթարկված և հոգեբուժական հաստատություն տեղափոխվելուց ժամեր անց ինքնասպանության հետևանքով մահացած անձի դեպքին։

Մահվան առնչությամբ քրեական քննության շրջանակում պետք է պարզվի, թե արդյոք Հովհաննիսյանի ձերբակալությունը, կալանքի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը և ցանկացած հոգեբուժական միջամտություն համապատասխանե՞լ են միջազգային չափանիշներին, ներառյալ՝ կամայական ազատազրկման արգելքը, հաշմանդամության հիմքով ազատությունից զրկելու արգելքը և բուժման ազատ ու իրազեկ համաձայնության պահանջը։

Human Rights Watch-ը հիշեցնում է՝ «Հայաստանը երկար տարիներ ապավինել է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ինստիտուցիոնալ և պատժիչ մոտեցումներին, մինչդեռ համայնքի վրա հիմնված հոգեկան առողջության աջակցությունը, ճգնաժամային արձագանքման ծառայությունները և մատչելի իրավաբանական օգնությունը շարունակում են մնալ անբավարար»։

Արդյունավետ քննությունը պետք է պարզի ոչ միայն, թե ինչ է տեղի ունեցել այս կոնկրետ դեպքում, այլև՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ նման մահերը կանխելու համար։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։