Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մեդիագրագիտության և ընտրական իրավունքների վերաբերյալ հանդիպումներ Գեղարքունիքում

Մինչ որևէ տպավորիչ կամ ցնցող լուրի հավատալը, փորձեք մեկ պարզ քայլ անել՝ որոնել նույն տեղեկությունը առնվազն երկու այլ վստահելի լրատվամիջոցներում։ Հաճախ հենց այս փոքր քայլն օգնում է նկատելու մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը։

Մայիսի 6-ին և 8-ին Գեղարքունիքի մարզում անցկացրինք մեդիագրագիտության դասընթաց և ընտրական իրավունքների վերաբերյալ իրազեկման հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։

Մեդիագրագիտության դասընթացի ընթացքում քննարկեցինք՝ ինչպես ճանաչել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը, ինչու են մանիպուլյատիվ վերնագրերը արագ տարածվում և ինչ գործիքներ կարող են օգնել ավելի անվտանգ ու տեղեկացված օգտվելու սոցիալական ցանցերից։

Մասնակիցների հետ վերլուծեցինք իրական օրինակներ և խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող են տեղեկություններն ազդել մեր որոշումների և ընկալումների վրա։

Իրազեկման հանդիպման ընթացքում անդրադարձանք ընտրական գործընթացին, ընտրողների իրավունքներին և քվեարկության գաղտնիության կարևորությանը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկումների համար։ Հատուկ շնորհակալություն դասընթացավար Մոնիկա Ենգոյանին, իրազեկման հանդիպումը վարող Ալիկ Հոխանյանին և «Աստղավարդ» ՀԿ-ին՝ հյուրընկալության և համագործակցության համար։

—
Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես
«Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։