Ընտրական գործընթացին ծանոթ չլինելը և անորոշությունը կարող են պատճառ հանդիսանալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք խուսափեն ընտրությանը մասնակցելուց։
Կոտայքի մարզում անցկացրինք հերթական իրազեկման հանդիպումը՝ նվիրված հաշմանդամություն ունեցող ընտրողների և նրանց ընտանիքների պատրաստվածությանը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։
Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկեցինք ընտրական գործընթացի հիմնական փուլերը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց մտահոգությունները, քննարկել ընտրություններին մասնակցելու ընթացքում հանդիպող խոչընդոտները և ստանալ իրենց հարցերի պատասխաններն ընտրության վերաբերյալ։
Հանդիպումը վարեց Մարինե Եգորյանը։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Հատուկ շնորհակալություն Մարինե Եգորյանին իրազեկման հանդիպումը վարելու, իսկ Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ-ին՝ հյուրընկալության և համագործակցության համար։
—
Հանդիպումն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
