Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Մեդիագրագիտության դասընթաց Գյումրիում

Նախորդ շաբաթ անցկացրինք մեդիագրագիտության հերթական դասընթացը հաշմանդամություն ունեցող ընտրողների և նրանց ընտանիքների համար։

Այս անգամ դասընթացը Գյումրիում էր։

Դասընթացի ընթացքում քննարկեցինք՝
— ինչպես տարբերել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը,
— ինչպես ճանաչել ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները,
— ինչու է կարևոր ստուգել տեղեկատվության աղբյուրները։

Ակտիվ քննարկումներ, հարցեր և իրական օրինակների վերլուծություն։ Դասընթացը վարեց Նելլի Ռաֆայելյանը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։ Հատուկ շնորհակալություն «Էմիլի Արեգակ» կենտրոնին՝ հյուրընկալության և համագործակցության համար։

Դասընթացների շարքը շարունակվում է Հայաստանի տարբեր մարզերում։

Դասընթացն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։