Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Երևանում քննարկել ենք հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքները

Իրապես ներառական ընտրությունները սկսվում են այն պահից, երբ յուրաքանչյուր մարդ կարողանում է քվեարկել ազատ, գաղտնի և առանց խոչընդոտների։

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Երևանում անցկացրինք իրազեկման հերթական հանդիպում հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքների վերաբերյալ։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ տիկին Արուսյակ Տերչանյանը։ Նա ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ընտրական գործընթացի հիմնական փուլերը, բրայլյան կաղապարի օգտագործումը, տեղամասի փոփոխության հնարավորությունները, ինչպես նաև ընտրողների իրավունքները՝ աջակցություն ստանալու, գաղտնի քվեարկելու և խախտումների դեպքում բողոք ներկայացնելու մասով։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և կարևոր հարցերի համար։

Հանդիպումն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։