Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։
Թվային աշխարհում մեր ներկայությունը օրեցօր ընդլայնվում է, և դրա հետ մեկտեղ աճում են նաև անվտանգությանը վերաբերող մարտահրավերները։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Կիբեռանվտանգություն» դասընթացին, որը կօգնի ավելի վստահ ու պաշտպանված զգալու այս միջավայրում։
Դասընթացը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտում ջատագովություն իրականացնող անձանց համար, այդ թվում՝ հոգեկան առողջության ծառայություններից օգտվող կամ նախկինում օգտված անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար։
Դասընթացը տեղի է ունենալու Երևանում՝ մայիսի 15-ին։ Դասընթացը կվարի կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել (մինչև մայիսի 12-ը)՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)
Հանդիպումն անհրաժեշտության դեպքում կթարգմանվի հայերեն ժեստերի լեզվով։ Հանդիպման վայրը մատչելի է սայլակով տեղաշարժվող անձանց համար։ Խելամիտ այլ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նշել գրանցվելիս:
Հարցերի կամ աջակցության անհրաժեշտության դեպքում կարող եք գրել կամ զանգել +374 77 400 350 (WhatsApp/Viber) համարով։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
