Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Ընտրական իրավունքների վերաբերյալ իրազեկման հանդիպում Վանաձորում

Ի՞նչ պետք է իմանան հաշմանդամություն ունեցող ընտրողները 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների մասին։

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Վանաձորում անցկացրինք իրազեկման հանդիպում ընտրական իրավունքների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացրինք ընտրական գործընթացի հիմնական փուլերը, քվեարկության կարգը, բրայլյան կաղապարի օգտագործումն ու տեղամասի փոփոխությունը։

Քննարկեցինք նաև ընտրողների իրավունքները՝ ազատ և գաղտնի քվեարկելու, աջակցություն ստանալու և խախտումների դեպքում բողոք ներկայացնելու հնարավորությունները։

Առաջիկա շաբաթներին այս հանդիպումները տեղի կունենան նաև մյուս մարզերում՝ ապահովելու քվեարկության բոլոր փուլերում իրավունքներն ու քվեարկության գաղտնիությունը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար։ Շնորհակալություն Վահան Սարգսյանին հանդիպումը վարելու համար, ինչպես նաև EREO ՀԿ-ին՝ հյուրընկալության համար։

—
Դասընթացն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում:


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։