Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Դիրքորոշումներ

Հաստատությունների վերանորոգումը չի կարող փոխարինել համայնքում ապրելու իրավունքին

Որոշում կայացնողները հաճախ որպես առաջընթաց կամ դրական փոփոխություն ներկայացնում են հաստատությունների վերանորոգման նախաձեռնությունները։

Հոգեկան առողջության ծառայությունների բարելավումը, իհարկե, կարևոր է հարմարավետության և բարեկեցության տեսանկյունից, բայց այն չի կարող ինքնանպատակ լինել։ Երբ պետության տեսլականը հոգեկան առողջության և խնամքի ծառայություններն ավելի հասանելի դարձնելն ու ապաինստիտուցիոնալացումն է, հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակի է ծառայում շենքերի վերանորոգումը։

Միջազգային փորձն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները ընդգծում են հոգեկան առողջության ուղղությամբ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 5-րդ մեկնաբանությունն ընդգծում է, որ պետությունները չպետք է նորոգեն հաստատությունները։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ դա անհետաձգելի է և անհրաժեշտ է բնակիչների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։

Նույնիսկ ամենաբարեկարգ հաստատություններում ծառայություններից օգտվող անձինք զրկված են իրենց կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքից։

Բարեփոխումների առանցքում պետք է լինեն մարդիկ, նրանց իրավունքներն ու ազատությունները, ոչ թե պատերն ու շենքերը։

—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության Զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։