Նոր զեկույց՝ «Հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման հնարավորությունները և մարտահրավերները Հայաստանում»
Ներկայացնում ենք մեր նոր համապարփակ զեկույցը, որն ուսումնասիրում է հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման հնարավորությունները և առկա համակարգային խնդիրները Հայաստանում։
Զեկույցում ներկայացվում է՝
հոգեկան առողջության ծառայությունների ներկայիս կառուցվածքը,
կենտրոնացված համակարգի սահմանափակումները,
ապակենտրոնացման միջազգային փորձը և կիրառելի մոդելները,
ինչպես նաև ոլորտում առկա հիմնական խոչընդոտներն ու բացերը։
Զեկույցի նպատակն է ոչ միայն վերլուծել առկա իրավիճակը, այլև առաջարկել գործնական լուծումներ, որոնք կարող են նպաստել ծառայությունների ապակենտրոնացմանը, հասանելիության մեծացմանը և համակարգի արդյունավետ կառավարմանը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հոգեկան առողջության համակարգը շարունակում է հիմնված լինել հիմնականում ստացիոնար ծառայությունների վրա, մինչդեռ համայնքահեն ծառայությունները սահմանափակ են և ոչ համակարգված, ինչը լրջորեն ազդում է ծառայությունների հասանելիության և արդյունավետության վրա։
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է ստորև։
Շնորհակալություն ենք հայտնում հետազոտության հեղինակներ Տաթևիկ Թոխյանին, Տաթևիկ Մանուկյանին, Մարինա Սիմոնյանին և բոլոր գործընկերներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս աշխատանքի իրականացման մեջ։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
