Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հանդիպում կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հետ

Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբն այս օրերին Հայաստանում է։

Սա ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներից մեկն է, որը գործում է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում և կազմված է անկախ փորձագետներից։ Նրանք այցելում են երկրներ՝ տեղում հասկանալու, թե ինչպես են պաշտպանվում կանանց և աղջիկների իրավունքները, գնահատելու առաջընթացը և բացահայտելու համակարգային խնդիրները։

Նախքան այցը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն խմբին ներկայացրել էր զեկույց՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վրա։

Զեկույցում մենք բարձրաձայնել էինք, մասնավորապես՝
— հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության խնդիրները,
— խնամքի հաստատություններում կանանց և աղջիկների իրավունքների խախտումները,
— սոցիալական պաշտպանության համակարգի բացերը,
— սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների սահմանափակումները,
— արդարադատության մատչելիության լուրջ խոչընդոտները։

Հանդիպման ընթացքում խոսել ենք նաև՝
— աղքատության նվազեցման քաղաքականությունների բացերի մասին, որոնք չեն արտացոլում հաշմանդամություն ունեցող կանանց իրական կարիքները,
— կենսաթոշակների անկանխիկ համակարգին անցման մասին՝ այն պայմաններում, երբ միջավայրը դեռևս անմատչելի է, ինչը խորացնում է տարեց և հաշմանդամություն ունեցող կանանց տնտեսական կախվածությունը։

Աշխատանքային խումբն իր զեկույցը կհրապարակի հաջորդ տարի, իսկ այս օրերին շարունակում է հանդիպումները Հայաստանի պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։

Մատչելի ձևաչափ

Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։

Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։