Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Հայտարարություններ

Տեղեկություն ստանալու հարցումների մշակման առցանց դասընթաց

Հայտարարության բարձրախոսի պատկերակ

Արխիվային հայտարարություն։ Այստեղ նշված ժամկետները վերաբերում են սկզբնական հրապարակման ժամանակաշրջանին։

Գիտե՞ք, թե ինչպես ճիշտ ձևակերպել հարցումը, որպեսզի պետական մարմնից ստանաք ձեզ անհրաժեշտ տեղեկությունները։

Հոգեկան առողջության ոլորտում ջատագովություն իրականացնող անձանց հրավիրում ենք մասնակցելու «Տեղեկություն ստանալու հարցումների մշակման հմտություններ» երկօրյա առցանց դասընթացին։

Ի՞նչ կսովորեք
Ինչպե՞ս գրագետ կազմել հարցումներ, դիմումներ և բողոքներ։
Ինչպե՞ս կառուցել հստակ գրավոր հաղորդակցություն պետական մարմինների հետ։

Ե՞րբ է նախատեսվում դասընթացը
Դասընթացն առցանց է և նախատեսվում է երկու օրերի (ընդհանուր՝ 4 ժամ)
Մարտի 14 | 15:00 — 17:00
Մարտի 18 | 19:00 — 21:00
(Մասնակցությունը պարտադիր է երկու օրերին էլ)

Ձևաչափը՝ Առցանց (Google Meet)

Դասընթացավարը Մանե Մադոյանն է (հաղորդակցության մասնագետ)։

Գրանցվեք այստեղ մինչև մարտի 12-ը (23:59)՝ Մասնակցության հայտը (արխիվային հղում)

Հանդիպումը անհրաժեշտության դեպքում կթարգմանվի հայերեն ժեստերի լեզվով։ Խելամիտ այլ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նշել գրանցվելիս։

Եթե դժվարանում եք լրացնել հայտը կամ ունեք հարցեր, խնդրում ենք գրել info@dra.am հասցեին կամ զանգել (+374) 77 400 350 հեռախոսահամարով։

—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։