Նախորդ շաբաթ անցկացրինք դասընթաց Հայաստանում գործող կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Դասընթացը կազմակերպել էինք դանիական Danske Handicaporganisationer կազմակերպության հետ համագործակցությամբ։
Օրվա ընթացքում քննարկեցինք մատչելիությանն առնչվող հարցերը, կազմակերպությունների իրավական պարտավորությունները։ Ուսումնասիրեցինք նաև այն քայլերը, որոնց միջոցով կազմակերպությունները կարող են ապահովել իրենց միջոցառումների մատչելիությունը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև նրան, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ ներգրավել և ներառել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին կազմակերպությունների ծրագրերում։
Հաղորդակցության էթիկայի հատվածում մեզ օգնեցին Ալլան, Էլենը և Աստղիկը։ Նրանք սեփական փորձով և գործնական խորհուրդներով աջակցեցին քննարկմանը։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
