Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Human Rights Watch-ի տարեկան զեկույցը՝ Հայաստանում անկախ ապրելու իրավունքի մասին

Human Rights Watch-ն այսօր հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանի վերաբերյալ գլխավոր արձանագրումներից մեկն այն է, որ պետությունը շարունակում է առաջնահերթություն տալ խնամքի հաստատություններին, այլ ոչ թե համայնքահեն ծառայություններին։

Ահա զեկույցի ամենակարևոր կետերը, որոնց մասին պետք է իմանալ.

Թեև իշխանությունները ներդրումներ են անում փոքր խմբային տների մեջ, զեկույցն ընդգծում է, որ դրանք հաճախ պարզապես կրկնօրինակում են ինստիտուցիոնալ մոդելները: Ծրագրի բացակայությունը մարդկանց դատապարտում է երկարատև, հաճախ՝ ցկյանս մեկուսացման հաստատություններում:

Հայաստանը դեռևս թույլ է տալիս դատարաններին մարդուն զրկել գործունակությունից՝ առանց որոշումների կայացման աջակցության մեխանիզմների:

Բանտերում պահվող հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք (ավելի քան 260 հոգի) չեն ստանում բավարար ծառայություններ: 2025-ի առաջին կեսին գրանցված 6 ինքնասպանությունները և հարյուրավոր ինքնավնասումները ահազանգում են համակարգի անտարբերության և մասնագետների պակասի մասին:

Բռնություն վերապրած հաշմանդամություն ունեցող կանանց համար ապաստարանները մնում են անմատչելի։ 2025-ին գրանցված ընտանեկան բռնության դեպքերից 37-ի տուժածները հաշմանդամություն ունեցող անձինք էին, սակայն աջակցության ծառայությունները մատչելի չեն նրանց համար:

Զեկույցում դրական է գնահատվել Սահմանադրական դատարանի որոշումը, որով վերացվեց խուլ կամ կույր անձանց դատավոր նշանակվելու արգելքը։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։