Հայաստանում աշխատանքային իրավունքների վիճակը մտահոգիչ է։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակեց «Եզրակացություններ 2025» զեկույցը, և պատկերը խոսուն է։
Հայաստանին վերաբերող գլխում դիտարկվել է 8 իրավիճակ, և արդյունքները հետևյալն են.
0 համապատասխանություն,
8 անհամապատասխանություն։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ նախորդ տարի Կոմիտեին էր ներկայացրել այլընտրանքային զեկույց։ Մենք բարձրաձայնել էինք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին։ Մեր բարձրացրած հարցերը տեղ են գտել Կոմիտեի վերջնական եզրակացություններում։
Կոմիտեն արձանագրել է լուրջ բացթողումներ աշխատաժամանակի, աշխատանքի անվտանգության, մատչելիության, գենդերային հավասարության և կոլեկտիվ իրավունքների հարցերում։
Կոմիտեն ընդգծել է, որ գործող իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները չեն ապահովում աշխատողների արդյունավետ պաշտպանություն և չեն համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։
Սա կարևոր զեկույց է մեզ համար, որը կօգնի հետևողականորեն պահանջելու, որպեսզի պետական մարմիններն իրականացնեն ստանձնած պարտավորությունները և Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթները չմնան թղթի վրա։
Կոմիտեի եզրակացությունները կարող եք ընթերցել այստեղ (անգլերեն)՝ Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
