Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Հոգեկան առողջության ոլորտում խարանի դեմ պայքարը՝ կազմակերպությունների մասնակցությամբ

Հոգեկան առողջության հարցերում խարանի վերացումը հնարավոր է գիտելիքի և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման միջոցով։ Այդ գործընթացում առանցքային դեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները։

Օրերս անցկացված դասընթացը նվիրված էր հոգեկան առողջության բազմազան վիճակները և մարդու իրավունքների մոտեցումը հասկանալուն։

Հիմնական դասընթացավարը հոգեբույժ–հոգեթերապևտ Նելլի Արսենյանն էր։ Նա հասարակական կազմակերպությունների 30 ներկայացուցչի ներկայացրեց մանրամասներ, որոնք կարող են բարելավել ընդհանուր պատկերացումը հոգեկան առողջության տարբեր խնդիրների մասին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից Մուշեղ Հովսեփյանն անդրադարձավ նյարդաբազմազանության գաղափարին և հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների սկզբունքների կիրառմանը։

Մենք հավատում ենք, որ կարողությունների շարունակական զարգացումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և ավելի ներառական ու պատասխանատու ջատագովությանը։

—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։