Նոր զեկույց՝ «Ազատազրկումը որպես խնամք»
Ներկայացնում ենք մեր նոր համապարփակ զեկույցը, որն ուսումնասիրում է հոգեսոցիալական և (կամ) մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը Հայաստանում։
Զեկույցում ներկայացվում է`
այդ իրավունքի իրացման ներկա վիճակը,
խոչընդոտներն ու խնդիրները,
ինչպես նաև Հայաստանում իրականացված ապաինստիտուցիոնալացման գործընթացների ընթացքը և բացերը։
Հետազոտության նպատակն է ոչ միայն վերլուծել իրավիճակը, այլև ներկայացնել առաջարկություններ, որոնք կարող են աջակցել ապաինստիտուցիոնալացման արդյունավետ պլանավորմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը։
Այս զեկույցի ուղերձը պարզ է։ Ներառական հասարակությունում չեն կարող և չպետք է լինեն մարդիկ, որոնք զրկված են իրենց ազատություններից հաշմանդամության պատճառով։
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է ստորև։
Շնորհակալ ենք զեկույցի հեղինակ Անահիտ Չիլինգարյանին այս համագործակցության համար և բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք նպաստել են զեկույցի բարելավմանը։
—
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
