Միավորված ազգերի կազմակերպության բոլոր ծրագրերը պետք է հավասարապես ներառեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց, և ՄԱԿ-ի համակարգում պետք է ձևավորվի ներառական մշակույթ։
ՄԱԿ-ի՝ Հաշմանդամության ներառման ռազմավարությունը հենց այդ նպատակն է սահմանել։
Նոյեմբերի 7-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ներածական դասընթաց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։
Դասընթացի նպատակը ՄԱԿ-ի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումն էր՝ համահունչ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել հասարակության պատկերացումները հաշմանդամության մասին՝ կրոնական մեկնաբանություններից մինչև մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում։
Մուշեղ Հովսեփյանը նաև համակարգեց պանելային քննարկումը, որի ընթացքում Լուսինե Հոլիկյանը, Ալլա Սահակյանը, Էլեն Մկրտչյանը և Արմինե Մելիքյանը ներկայացրին իրենց դիտարկումները և անձնական փորձը՝ արդյունավետ և էթիկական հաղորդակցության վերաբերյալ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
