Նոյեմբերի 5-ին Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Վերջին ամիսներին ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներում մենք ակտիվորեն ջատագովում էինք, որ այդ փաստաթղթում ներառվեն նաև դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։
Ահա թե ինչ կա փաստաթղթում, որ կարևոր է իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝
Անձնագրերի և նույնականացման փաստաթղթերի տրամադրումը պետք է լինի առանց խտրականության՝ մատչելի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Քաղաքացիների տեղաշարժման ազատությունը չպետք է անհիմն սահմանափակվի, այդ թվում՝ առողջական վիճակի և հաշմանդամության հիմքով։
Պետք է ընդունվի հակախտրականության օրենք և ձևավորվի հավասարության մարմին, որը պետք է արդյունավետորեն պաշտպանի խտրականության ենթարկված անձանց։
Պետք է իրականցվեն հանրային ծառայողների վերապատրաստումներ և իրազեկման ծրագրեր լայն հանրության համար, որոնք կնպաստեն խտրականության կանխմանը և ներառականության ամրապնդմանը։
Գործողությունների ծրագիրը նախատեսում է երկու փուլ։ Նախ Հայաստանը պետք է ընդունի անհրաժեշտ օրենքներն ու ռազմավարությունները, ապա դրանք իրականություն դարձնի։
Եվրոպական միությունը պարբերաբար կգնահատի առաջընթացը՝ հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների վրա, հետևելով, թե որքանով են պետական ծառայությունները մատչելի դառնում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ամբողջական փաստաթուղթը հասանելի է անգլերեն՝ Առնչվող նյութը
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
