ՀՀ քաղաքաշինության կոմիտե ենք ներկայացրել մեր մտահոգություններն ու առաջարկությունները մատչելիության նորմերի նոր նախագծի վերաբերյալ։
Փաստաթուղթը ներառում է շուրջ 220 առաջարկություն՝ ուղղված շենքերի, հանրային տարածքների և ծառայությունների ֆիզիկական, հաղորդակցական և տեղեկատվական մատչելիության բարելավմանը։
Առաջարկները հիմնված են համընդհանուր դիզայնի սկզբունքների վրա, որոնք ձգտում են ստեղծել հարմար միջավայր հնարավորինս մեծ թվով մարդկանց համար՝ անկախ հաշմանդամությունից։ Դրանք վերաբերում են տարբեր միջավայրերի՝ դատարաններից մինչև սպասարկման սրահներ։
Դիտարկումները ներառում են նաև այն խնդիրներն ու առաջարկությունները, որոնք բարձրաձայնվել էին հոկտեմբերի 28-ին կայացած մեր քննարկման ընթացքում։
Մեզ հատկապես մտահոգել է այն, որ նախագծի հիմքում պահպանվել են հնացած պատկերացումները՝ խորհրդային մտածողությամբ և հետխորհրդային երկրներին բնորոշ մոտեցումներով, որոնք չեն արտացոլում մարդու իրավունքների և ներառական դիզայնի արդի մոտեցումները։
Մեր առաջարկությունները կարող եք ընթերցել այստեղ — Կից փաստաթուղթը
Նորմերի նախագիծը կարող եք գտնել այստեղ — Առնչվող նյութը
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հավասար մատչելիության խթանում» ծրագիրն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ։ Ներկայացված տեսակետները «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությանն են և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
