Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Քննարկում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության մասին

«Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում են արդարադատության մատչելիությամբ»։ Սա մեջբերում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 13-րդ հոդվածից։

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» կլոր սեղան-քննարկումը։

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Կանադայի դեսպան Ն.Գ. պարոն Էնդրյու Թըրները և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանը։ Քննարկումներում իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր տիկին Զարուհի Բաթոյանը։

Քննարկվեցին արդարադատության համակարգի մատչելիության հիմնախնդիրները։ Օրակարգի երկրորդ մասում Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջարկվող մատչելիության նորմերի նախագիծը:

Հնչած առաջարկներն ամփոփվեցին և այսօր ներկայացվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտե: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցությամբ իրենց ներդրումն ունենալու համար։

Միջոցառումը կազմակերպվել էր Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։