Aravot-ն անդրադարձել է Վարչական վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 22-ին կայացած նիստին։
Դատարանը քննեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործը։
Գործը վերաբերում է 2023 թվականին ներդրված անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին։ Համակարգում կիրառվում է բանաձև, որը նախարարությունը չի հրապարակում «կոռուպցիայի կանխարգելման» պատճառաբանությամբ։ Այդ բանաձևի միջոցով է որոշվում՝ անձն ունի՞ հաշմանդամություն, թե՞ ոչ։
Բանաձևը սահմանված չէ որևէ իրավական ակտով, սակայն արդեն իսկ կիրառվել է տասնյակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ։
Նախորդ տարի Վարչական դատարանը մասամբ բավարարել էր մեր պահանջները, սակայն և՛ կազմակերպությունը, և՛ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վարչական բողոք էին բերել։
Վարչական վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակի նոյեմբերի 19-ին:
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
