Որոնել կայքում

Որոնեք հրապարակումներ, իրավական գործեր, ծրագրեր և նորություններ։

Նորություններ

Անապահովության գնահատման նոր համակարգի հարցով դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին

Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է։

Մենք համոզված ենք՝ աղքատությունը մարդու գլխում չէ։
Նույնն է հիշեցնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այսօրվա հայտարարությունը. «Շատ հաճախ աղքատության մեջ ապրող մարդկանց են մեղադրում, խարանավորում և մղում դեպի ստվեր։ Բայց աղքատությունն անհատի ձախողում չէ․ այն համակարգային ձախողում է՝ արժանապատվության և մարդու իրավունքների մերժում»։

Այսօր Infocom-ը ներկայացրել է, թե ինչպես է կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգով ընտանիքներին ենթադրյալ եկամուտներ վերագրում։

Նոր համակարգը, որն արդեն գործում է Կոտայքի և Սյունիքի մարզերում, մի շարք փոփոխություններ է բերում։ Օրինակ՝ հաշմանդամության կենսաթոշակը համարվում է եկամուտ, չնայած այն տրվում է մարդու հաշմանդամությամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը հոգալու համար։

Նյութում կգտնեք նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից Մուշեղ Հովսեփյանի մեկնաբանությունը. «Պետությունը այսպիսով [եկամուտ վերագրելով] օրինականացնում է մեղավորության կանխավարկածը, այնինչ մենք գործ չունենք ենթադրյալ հանցագործների հետ»։

Այս հարցով մենք դիմել ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով դիմել Սահմանադրական դատարան։


Հետևեք մեր նորություններին

Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։