Ներկայացրել ենք զեկույց Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ «Իրավունքի կենտրոն» ՀԿ համագործակցությամբ, ներկայացրել է այլընտրանքային մեկնաբանություններ Հայաստանի կառավարության զեկույցի վերաբերյալ։
Զեկույցը անդրադառնում է Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի իրականացման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովման խնդիրներին։
Փաստաթղթում նշվում է, որ շարունակում է պահպանվել զգալի տարբերությունն օրենսդրական երաշխիքների և դրանց գործնական կիրառման միջև։
Հիմնական բացթողումները վերաբերում են՝
վերահսկողության մեխանիզմների բացակայությանը,
բողոքարկման ընթացակարգերի անմատչելիությանը,
ինչպես նաև աշխատանքի շուկայում հաշմանդամություն ունեցող կանանց համակարգային բացառմանը։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն այս և այլ ներկայացված զեկույցների հիման վրա առաջիկայում կներկայացնի իր դիտարկումները Հայաստանի կառավարությանը։
Ամբողջական զեկույցը հասանելի է անգլերեն։
—
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մատչելի ձևաչափ
Զեկույցներն ու կից փաստաթղթերը կարող են լիովին մատչելի չլինել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի այլ ձևաչափ, գրեք մեզ՝ info@dra.am հասցեով։
Արտաքին հղումները բացվում են նոր պատուհանում։ Արտաքին կայքերը նույնպես կարող են ունենալ մատչելիության խոչընդոտներ։
Հետևեք մեր նորություններին
Բաժանորդագրվեք՝ նոր հրապարակումները էլեկտրոնային փոստով ստանալու համար։
